Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Կիրանց գյուղի ծնողները բարձրացրել են իրենց երեխաների անվտանգության հարցը

Կիրանց գյուղի ծնողները բարձրացրել են իրենց երեխաների անվտանգության հարցը
16.07.2024 | 06:57

Կիրանցի հիմնական դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանը հայտնեց, որ տարեվերջյան ժողովին, որտեղ քննարկվել են անցած ուսումնական տարվա արդյունքները, Կիրանց գյուղի մի քանի ծնողներ բարձրացրել են նոր ուսումնական տարում դպրոցի նորակառույց դպրոցի շենք աշակերտների հաճախել-չհաճախելու հարցը։ Սահմանազատման անվան տակ Ադրբեջանին Կիրանցից տարածքներ հանձնելուց հետո դպրոցի նորակառույց շենքը հայտնվել է սահմանից մոտ 50 մետր հեռավորությամբ։ Պետական բյուջեից Կիրանցի դպրոցի շենքի շինարարության համար հատկացվել է 615 միլիոն դրամ, շինարարությունը սկսվել է 2022թվականին, դպրոցի շենքը պետք է շահագործման հանձնվի այս տարվա սեպտեմբերի սկզբին։ Կիրանցի դպրոցի տնօրենն ասաց, որ նորակառույց դպրոց աշակերետների հաճախել-չհաճախելու վերաբերյալ ոչինչ չի որոշվել, անորոշ վիճակ է։ Համայնքապետարանին պատկանող, ներկայումս որպես Կիրանցի հիմնական դպրոց ծառայող շենքը վթարային է, դրա պատը խարխլված է (լուսանկարում)։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 5510

Մեկնաբանություններ